HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի։

Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտային՝ հույս հայտնելով, որ նրա փորձառությամբ գրասենյակը կաշխատի առավել համակարգված, և կառույցի հետ համագործակցությունը նոր փուլ կմտնի։

«Հայաստանի առողջապահական համակարգը փոխակերպումների փուլում է։ ԱՀԿ-ն և մյուս գործընկերները լուրջ դեր ունեն իրենց փորձագիտական, կազմակերպչական աջակցությամբ նպաստելու բարեփոխումներին։ Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ մեր համատեղ օրակարգի բոլոր կետերը ստանան լուծումներ»,- նշել է Ավանեսյանը։

Սիդարթա Դատտան ընդգծել է, որ ԱՀԿ առաքելությունն է աջակցելու առողջապահության ոլորտում երկրի օրակարգին։ Որպես համագործակցության ռազմավարական ուղղություն՝ նա առանձնացրել է առողջության առաջնային պահպանման օղակի, որակի բարեփոխումները և դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում աջակցությունը։ Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն պատրաստ է նաև հավաքագրելու ռեսուրսները և աջակցելու Հայաստանին հոգեկան առողջության պահպանման ոլորտի կարիքները լուծելու հարցում։

Քննարկել են առաջիկա անելիքները և հանդիպումները, ձեռք են բերվել համագործակցության խթանմանը միտված պայմանավորվածություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter