HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ողջունելով պետքարտուղարի տեղակալի  այցը Հայաստան՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական առաջընթացի կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձաբար սահմանված առաջնահերթությունների վրա:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությանն ու շարունակականության անհրաժեշտությանը:

Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերի ընթացիկ աշխատանքներն ու այդ ուղղություններով հնարավոր համագործակցությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter