«Հրապարակ». ինչպես են Բալասանյանին քաղաքապետ դարձնում
Գալուստ Սահակյանն առանձնապես անկեղծ չէր երեկ, երբ ասում էր, որ ՀՀԿ Գործադիր մարմինը չի քննարկել Գյումրիի քաղաքապետի թեկնածության հարցը: ԳՄ-ում պարզապես որոշել են, որ որեւէ արտահոսք այլեւս եւ երբեք չի լինելու ԳՄ-ում քննարկված հարցերի մասին: Իրականում Սերժ Սարգսյանը ԳՄ ծերակույտին տեղեկացրել է, որ նպատակահարմար է դիտվել պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում. «Իր հետ մենք խնդիրներ չունենք, ինքը նորմալ տղա է»:
ՀՀԿ-ն իսկապես Բալասանյանի հետ խնդիրներ չունի, սակայն ԲՀԿ-ն հաստատ ունի: Եվ չնայած հանգամանքին, որ Բալասանյանի` նախագահական «մուտքից» վայրկյաններ անց նույն ԲՀԿ-ն բարձրաձայնեց, որ քննել, որոշել, եկել է եզրակացության, որ ամենահարմար, ամենաճշգրիտ թեկնածուն հենց ինքը` սեփական բրոնզե արձանն իր գարեջրատան դիմաց կառուցած, Սեւանի վանքում բոլոր ՕԵԿ-ականների հետ ՕԵԿ-ից երբեք դուրս չգալու երդում տված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է, այնուհանդերձ, այդպես չէ:
Ի դեպ, Սեւանի վանքի մասին տեսաերիզը պահպանվում է եւ ՕԵԿ արխիվում, եւ Վարդան Ղուկասյանի մոտ, ու վերջինս որոշել էր այն շրջանառության մեջ դնել, սակայն երեկ նա եւս կանչվել է նախագահական` տեղեկացվելու ԳՄ որոշման մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել