
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 17-ին, ժամը 01:01-ին Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 54-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ. Խ., ծնված 1975 թ.) և «ZIL» (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Ռ. Խ.-ն տեղում մահացել է»,- նշված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել