HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Դավթյանը նշանակվել է ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի պետ

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչ Դավթյանը Քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի պետ։

Հրաչ Դավթի Դավթյանի կենսագրությունը

Ծնվել է 1983թ. փետրվարի 26-ին, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում:

2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2007-2008թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ /ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի/,

2008-2012թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ,

2012-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,

III-IX.2014թ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,

2014-2016թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

2016-2018թթ.` Արարատի մարզի դատախազության դատախազ,

2018-2020թթ.` Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ,

2020-2021թթ.` Երևան քաղաքի դատախազության դատախազ,

2021-2023թթ.` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ,

II-VI.2023թ.` Արարատի մարզի դատախազի տեղակալ,

VI- IX.2023թ.` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության  ապահովման բաժնի պետ, ապա ներքին անվտանգության բաժնի պետ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի երկու երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter