HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի Հայաստան կատարած այցի, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակին, ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցերին, Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչության բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերին, տարածաշրջանում խաղաղության, տնտեսական համագործակցության և կառավարության կողմից իրականացվող ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցերին:

Արայիկ Հարությունյանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորման ու իրականացման, ինչպես նաև՝ հանրային մասնակցության ինստիտուցիոնալ մեխանիզմների կայացման հարցերը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ իրականացվող լայնածավալ օրակարգը և պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերելու ՀՀ կառավարությանը կարողությունների ձևավորման, դիմակայունության և այլ զարգացման հարցերում»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter