
Փաշինյանը Լոնդոնում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ՝ հուլիսի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն: Այս մասին հաղորդում է նրա աշխատակազմը։
Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառման շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել