Խորենացի-Ագաթանգեղոսի խաչմերուկից մինչև Խորենացի-Արշակունյաց երթևեկությունը կդադարեցվի
Այսօր Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով՝ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում:
Ժամը 14:45-ից մինչև ժամը 15:15-ը՝ շուրջ 30 րոպե, կդադարեցվի երթևեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչև Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները:
Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
ՀՀ ոստիկանություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել