HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ը կնվազի 5-7 աստիճանով

Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, հուլիսի 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հուլիսի 18-20-ին, 21-ի գիշերն առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Նման կանխատեսում է արել Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում հուլիսի 18-ին կեսօրից հետո, 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։
Հուլիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter