HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կֆինանսավորվեն Քաղավիացիայի կոմիտեի ծրագրի միջոցառման շրջանակներում անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը

Գործադիրի որոշմամբ կֆինանսավորվեն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 1176 ծրագրի 11002 միջոցառման շրջանակներում անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից։

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 1176 ծրագրի 11002 միջոցառմամբ, վերապատրաստումների պլանի քննարկման և հաստատման շրջանակներում դասընթացների և գործուղումների գծով հավելյալ 34,327.1 հազ. դրամ հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել, որը պայմանավորված է ԻԿԱՕ-ի աուդիտի արդյունքներով բարձր արժողությամբ չնախատեսված որոշ դասընթացների, ինչպես նաև հավելյալ, արտահերթ այլ դասընթացների անցկացման և մասնագիտական վերապատրաստումների հետ:

Վերոհիշյալ խնդրի կարգավորման համար առաջարկվում է «1157․ քաղաքային զարգացում» ծրագրի «21002. Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառումից և «1004․ ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «31009. օրվա կարգավորման ջրավազանների կառուցում և վերակառուցում» միջոցառումից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «1176. ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «11002. աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացում» միջոցառմանը հատկացնել 34,327.1 հազ. դրամ:

Միաժամանակ «1157 – 21002 Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառումից 84,900.0 հազ. դրամի նվազեցումը չի հանգեցնի հետագա վերաբաշխումների իրականացման անհրաժեշտության, իսկ «1004 – 31009 Օրվա կարգավորման ջրավազանների կառուցում և վերակառուցում» միջոցառումից գումարների հատկացումը չի հանգեցնի եռամսյակային համամասնության փոփոխության։

Հաշվարկը կատարված է հիմք ընդունելով 1-ին եռամսյակի փաստացի կատարողականը:

Որոշման ընդունմամբ կֆինանսավորվեն Կոմիտեի 1176 ծրագրի 11002 միջոցառման շրջանակներում անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter