
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում անդրադարձել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել