HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ ջուր չունենք

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ զրուցել ենք «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքի մասին։ 

Բաղրամյանի խոսքով, հաճախակիացած ջրանջատումների հիմնական պատճառը ջրամատակարարման ցանցի մաշվածությունն է։ «Մեր ջրամատակարարման ցանցը կառուցվել է 50-60 տարի առաջ և նախատեսված էր օգտագործել 25 տարի, սակայն այդ ժամանակը վաղուց լրացել է։ Անհրաժեշտ է փոխարինել խողովակաշարերը»,- ասում է Բաղրամյանը։ 

Հենց մաշված խողովակներն են, ըստ ՀԾԿՀ նախագահի, ջրի կորուստների պատճառը։  

«Անհրաժեշտ են մեծ ներդրումներ մաշված ցանցը փոխարինելու համար։ «Վեոելիա ջուր» ընկերության հետ կնքված պայմանագիրը կոնցեսիոն չէ։ Նրանք պայմանագրով նախատեսված որոշ ներդրումներ կատարում են՝ տարեկան 3,3 մլրդ դրամ, սակայն դա ընդամենը կաթիլ է օվկիանոսում»,-ասում է Բաղրամյանը։

Բաղրամյանի պնդմամբ, վերջին տարիներին ջրի կորուստը նվազել է՝ 78%-ից հասնելով 55%-ի։ Սակայն, դեռևս ահռելի աշխատանք և ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ խնդիրն ամբողջությամբ լուծելու համար։ 

ՀԾԿՀ նախագահն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե Հանձնաժողովը մեղմ մոտեցում է ցուցաբերում «Վեոլիա ջուր» ընկերության նկատմամբ և փորձում է չնեղացնել, քանի որ «Վեոլիա ջուրը» ֆրանսիական ընկերություն է։ Նա վստահեցրեց, որ իրենց նման ազդակ չի ուղարկվել։ «Ընդհակառակը, մենք հիմա նախատեսում ենք ավելի խստացնել տուգանքները ջրանջատումների և էլեկտրաէներգիայի անջատումների համար»,- ասաց Բաղրամյանը։ 

Նա հավաստիացրեց, որ խմելու ջրի սակագինը առաջիկայում չի բարձրանա։ Իսկ այն քաղաքացիները, որոնք բողոքներ ունեն «Վեոլիա ջրի» աշխատանքից, կարող են դիմել «Վեոլիա ջրի» թեժ գիծ՝ զանգահարելով 1-85 հեռախոսահամարին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter