
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վերընտրվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին երկրորդ ժամկետով ընտրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ֆոն դեր Լեյենի թեկնածությանը կողմ է քվեարկել Եվրոպական խորհրդարանի 720 պատգամավորներից 401-ը:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի դեկտեմբերից։ ԵԽ նիստի ժամանակ նա քննադատության է ենթարկվել ինչպես աջ, այնպես էլ ձախ ընդդիմության կողմից, որի ներկայացուցիչները նրան մեղադրել են պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում պարտավորությունները չկատարելու, «եվրոպական տնտեսությունը քանդելու» և աղքատության դեմ պայքարի միջոցներ չձեռնարկելու մեջ: Նրա ընտրության օգտին քվեարկել են Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, որի թեկնածուն էլ հենց հանդիսանում էր ֆոն դեր Լեյենը։
Լուսանկարը՝ Johanna Geron/Reuters
Մեկնաբանել