HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը կարող է դուրս գալ նախագահական քարոզարշավից. Axios

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս հանգստյան օրերին կարող է հայտարարել ընտրապայքարից դուրս գալու մասին։ Ամերիկյան Axios պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ գործող նախագահի նկատմամբ մեծանում է ընտրապայքարից դուրս գալու վերաբերյալ Կոնգրեսի դեմոկրատ առաջնորդների, Դեմոկրատական կուսակցության անդամների և մտերիմների ճնշումը։

Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ նախագահի կուսակիցները, մտերիմները, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի խոշորագույն դոնորները կարծում են, որ Բայդենը չի փոխի իր տարիքի առնչությամբ մտահոգությունների վերաբերյալ հասարակական կարծիքը, մեծամասնություն չի ապահովի Կոնգրեսում և չի հաղթի իր գլխավոր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին:

Խոսակցություններն այն մասին, որ Բայդենը չպետք է մասնակցի նախագահական առաջիկա ընտրություններին, ակտիվորեն ծավալվեցին այս ամիս Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո, որում Բայդենը պարտվել էր։

Դրանից հետո Բայդենի վարկանիշը կտրուկ ընկավ, և քաղաքական շատ գործիչներ ու հանրահայտ անձինք սկսեցին համոզել նրան դուրս գալ ընտրապայքարից: Այսօր հայտնի դարձավ նաև, որ Ջո Բայդենը դարձյալ վարակվել է կորոնավիրուսով: Որոշ քաղաքագետներ կարծում են, որ սա PR քայլ է գործող նախագահի կողմից, որպեսզի ինչ-որ չափով ստվերի Թրամփի նկատմամբ մահափորձը, ինչը նպաստել է վերջինիս հեղինակության բարձրացմանը։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter