
ԵՄ-ի կողմից փորձել եմ ամեն ինչ անել Ադրբեջան-Հայաստան երկխոսության դյուրացման համար. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ինքը Եվրամիության կողմից փորձել է անել հնարավորը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության դյուրացման համար:
Այդ մասին Միշելը հայտարարել է Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
The president of European Council Chales Michel at European Political Community Summit:
— Könül Şahin 𓃠 (@KonulikShahin) July 18, 2024
"I will try to do my best behalf of the EU to help, to facilitate direct dialogue between Azerbaijan and Armenia. " pic.twitter.com/HgJbclPb49
«Վերջին ամիսներին Բրյուսելում երկու երկրների միջև ուղիղ շփումների հնարավորություն են տեսել»,- հավելել է նա։
Այլ մանրամասներ Միշելը չի ասել՝ չնշելով նաև այն հանգամանքը, թե ինչու Փաշինյան-Միշել-Ալիև ձևաչափով հանդիպումները շուրջ մեկ տարի չեն կայանում։
Բրյուսելում մի քանի անգամ Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի են ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանակցությունները։ Այդ հանդիպումներից հետո երկու կողմերը տարածում էին համատեղ հայտարարություններ, որից պարզ էր դառնում, որ քննարկվում էին նաև տարածաշրջանում հաղորդակցությունների, այդ թվում երկաթուղային, բացման հարցերը։
Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդի մամուլի ծառայության
Մեկնաբանել