Փաշինյանը եւ Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Մեծ Բրիտանիայի Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարները մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի, որը հենց նախագահ Մակրոնի գաղափարն է, 4-րդ գագաթնաժողովին։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ»,- նշված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել