HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարարը քննարկել է եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ  ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հետ: Հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

«Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ու միասնականությունը:

Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնություններին, մասնավորապես՝ եզդիական համայնքի կրթական և մշակութային խնդիրներին:

Ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի դասագրքերը տպագրվում և սովորողներին տրամադրվում են պետության միջոցներով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկավարժական որակավորում տալու նպատակով ՀՀ բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու, ծրագրերի մշակման, կադրերի՝ դասավանդողների պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև նպատակային ուսուցման կարգով  ուսանողների ներգրավման վերաբերյալ հարցեր:

Գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով, նախարար Ժաննա  Անդրեասյանն առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ, որը, համագործակցելով ԲԳԿ-ի հետ, կաշխատի կրթական ծրագրի կազմման և մշակման ուղղությամբ: Գործընթացի արդյունավետության առումով, ըստ նախարարի, անհրաժեշտ է աշխատանքներում ներգրավել կամավոր ատեստավորումից բարձր արդյունքներ ցուցաբերած եզդիերենի ուսուցիչներին, որոնք ներկա պահին աշխատում են մի  շարք հանրակրթական դպրոցներում:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը շեշտել է, որ ձևավորվող աշխատանքային խումբը, համագործակցելով եզդիական համայնքի հետ, կմշակի առաջարկներ եզդիերենի ուսուցման ամբիոնի ստեղծման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ ընթացիկ խնդիրներ»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter