HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Հայաստանի և Չեխիայի վարչապետների հանդիպումը

Մեծ Բրիտանիայի Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի հանդիպումը:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, կողմերն անդրադարձել են Հայաստան-Չեխիա փոխգործակցության զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցերի:

«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները:

Վարչապետը չեխական կողմին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացման շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter