HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարանում այրվել են էտի արդյունքում կուտակված ճյուղերը (թարմացված)

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերը՝ հրդեհի տեսարանով, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարանից է, որտեղ այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը։

«Փրկարար ծառայությունը տեղում իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ»,- գրել է նա՝ տեղադրելով լուսանկար հրդեհից։

Հուլիսի 19, ժամը 10:30

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 22:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բնկվել «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության նոր մասնաշենքի մոտակայքում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին: Մոտ 2.5 հա տարածքում այրվել են կուտակած ճյուղեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter