
Կապի խափանման հետևանքով շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում․ Հայկ Կոստանյան
Կապի խափանման հետևանքով շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում, մասնագետներն այս պահին փորձում են կարգավորել խնդիրը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան էջից։
«Քաղաքացիներին խնդրում ենք 103-ի փոխարեն զանգահարել 911, որտեղից կանչը կփոխանցվի շտապօգնությանը»,- գրել է նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել