
Օդակայանը համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով՝ ամառային ծանրաբեռնված սեզոնին հերթերից խուսափելու համար
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտնում է, որ ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները։
«Հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի օդանավակայանը սպասարկել է ռեկորդային թվով ուղևորներ՝ ավելի քան 5,3 մլն: Չնայած դրան, մենք ամեն ջանք գործադրում ենք այս ներհոսքը կառավարելու և ուղևորներին հաճելի ճանապարհորդական փորձ ապահովելու համար:
Եղանակային պայմաններից ելնելով և ավիաընկերությունների չվացուցակում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում՝ չվերթերի կուտակումն առաջացնում է ոչ պլանավորված խցանում, քանի որ տարբեր օպերատիվ պայմաններից ելնելով՝ չվերթերը ուշ կամ շուտ են ժամանում: Արդյունքում սահմանային անցակետում գոյանում են մեծ հերթեր:
Ուղևորների ճանապարհորդությունը հարմարավետ և արագ դարձնելու համար օդանավակայանն ու ավիաընկերություններն առաջարկում են տարբեր ծառայություններ, ինչպես օրինակ` օդանավակայանում գործող «Fast Track», «VIP» ծառայությունները, ավիաընկերությունների կողմից առաջարկվող բիզնես դասի տոմսերը և այլ տարատեսակ վճարովի ծառայություններ:
Այն ամբողջ աշխարհում ընդունված կարգ է, և օդանավակայանը բացառություն չէ այս հարցում:
Ցանկանում ենք նշել, որ մեր լիազորությունների շրջանակներում մեր թիմն արել և անում է հնարավոր ամեն ինչ ավելացած երթևեկությունն ավելի արդյունավետ կառավարելու համար և հավատարիմ է ուղևորների փորձի բարելավմանն ու ուսումնասիրում է տարբեր լուծումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել