HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Դատալեքս»-ի խափանումը վերացնելու ժամկետները հայտնի չեն

Շուտով կլրանա մեկ ամիսը, ինչ դատական տեղեկատվական համակարգը՝ Datalex.am կայքը, մասամբ չի աշխատում։ Համակարգում չեն երևում հունիսի 28-ից հետո մուտքագրված նոր գործերը, առանձին գործերով դատավորների աշխատակազմերի նշումները։ Չեն երևում այդ ժամանակահատվածում տեղադրված վճիռները, մինչդեռ օրենքի պահանջ է, որ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով։

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը «Հետք»-ին փոխանցեց, որ հաշվի առնելով տարբեր կառույցների և գործընկերների հետ տարվող աշխատանքները՝ զերծ են մնում Datalex-ի խափանումների վերաբերյալ մեկնաբանություններից։

«Երբ ունենանք խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ ավելի հստակ տեղեկատվություն, կլինի ամբողջական հայտարարություն վերոնշյալի մասին»,- ասում է Մ․ Գևորգյանը։

Նշենք, որ տեղեկատվական հարթակի ծրագրային ապահովումն իրականացնում է «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ն։ Datalex-ի խափանումները նոր չեն, պարբերական բնույթ են կրում։  Երբեմն նույնիսկ դատավորները չեն կարողանում ծրագրից օգտվել։

Թե երբ հարթակը հասանելի կլինի՝ ժամկետներ չեն նշվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter