HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Մահացու թարմացում․ համաշխարհային տեխնոլոգիական խափանման պատճառով մի շարք ոլորտներ պարալիզացվել են

Մի թարմացում, ու ամբողջ աշխարհում խոշոր ավիաընկերությունները դադարեցնում են թռիչքները, հիվանդանոցները հետաձգում են վիրահատությունները, կոլապսի է ենթարկվում բանկային համակարգը, իսկ հեռուստաընկերությունները չեն կարողանում հեռարձակել առավոտյան լրատվական թողարկումները։

Այսօր Windows-ի հազարավոր համակարգիչներ մահվան կապույտ էկրանի (BSoD) խնդրին են բախվել։ Այս խափանումն ամբողջ աշխարհում ազդել է բանկերի, ավիաընկերությունների, հեռուստատեսային հեռարձակողների, սուպերմարկետների և շատ այլ բիզնեսների վրա:  Խնդիրը առաջացել է ոչ թե Microsoft-ի, այլ CrowdStrike ծրագրային ապահովման թարմացման պատճառով, որը լայնորեն օգտագործվում է աշխարհի բազմաթիվ ձեռնարկությունների կողմից՝ Windows համակարգիչների և սերվերների անվտանգությունը կառավարելու համար:

CrowdStrike ընկերությունը հայտնել է, որ խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ և չի սպառնում հաճախորդների անձնական տվյալներին։ Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ խնդիրը հայտնաբերվել և շտկվել է, բայց այն մարդիկ, որոնց համակարգիչները տուժել էին, դեռ խնդիրների են բախվում։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter