HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։ Հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Նիստի ընթացքում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը, ներկայացվել են նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, խնդրահարույց դիտարկվող դրույթները։ 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս նախագծի ընդունումը՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պատշաճ պաշտպանության և խթանման տեսանկյունից։ 

«Այս օրենքը պետք է ոչ թե հռչակագրային բնույթ ունենա, այլ իրական հնարավորություններ սահմանի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար։ Շատ կարևոր է նկատի ունենալ, որ այս օրենքի ընդունումը հնարավորություն է տալիս հստակ ընդգծել պետության պարտավորությունը, քանի որ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ, այդ թվում՝ երաշխավորելու և նպաստելու վերջիններիս մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը և այլն»,- ասել է Պաշտպանը։ 

Հանդիպման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ։

Միջոցառման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար՝ ընդգծելով, որ բարձրացված խնդիրերը կամփոփվեն և կներկայացվեն իրավասու մարմիններին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter