HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանի Հիշատակության օրը Լիսաբոնում

Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի ներկայացուցիչ Տեր Խաժակ Արք. Պարսամյանը այս տարի ևս Լիսաբոնի Կիւլպէնկեան հիմնադրամի նախագահ Անտոնիո Ֆոյժոյի հրավերով մասնակցեց հայազգի մեծ բարերարին նվիրված հիշատակության արարողությանը։

Հուլիսի 18-ի առավոտյան Խաժակ Սրբազանը առիթ ունեցավ հանդիպելու հիմնադրամի նախագահի, խնամակալների խորհուրդի մշտական անդամ Մարտին  Եսայանի և Հայկական համայնքների բաժնի տնօրեն Դոկտ․ Ռազմիկ Փանոսյանի հետ։ Ապա Սրբազանը այցելեց հիմնադրամի հիմնադրամի Արուեստի գրադարանի ճեմասրահում կազմակերպված «Հայերը և Երուսաղեմը» ցուցահանդեսը։ 

Նույն օրը կեսօրին, Igreja de Nossa Senhora do Rosário de Fátima եկեղեցում տեղի ունեցավ Գալուստ Կիւլպէնկեանի հոգու համար պատարագ, որի ավարտին Սրբազանը Հոգեհանգստյան կարգ կատարեց ու ելույթ ունեցավ։

Խաժակ Սրբազանը իր խոսքի սկզբում ներկաներին փոխանցեց արարողության ընթացքում հնչած «Ի վերին Եևուսաղէմ" շարականի  մեկնությունը  անգլերեն թարգմանությամբ և վստահեցրեց, որ հավիտենական Վերին Երուսաղեմում, ուր հրեշտակների հետ բնակվում է հանգուցյալի հոգին, դարերի խորքից մեզ հասած այս շարականը լսելիս նա ցնծում է, իսկ նրա երազանքները շարունակվում են իրականանալ՝ Կիւլպէնկեան հիմնադրամի բազմազան միջոցառումների և ծրագրերի միջոցով։

Սրբազան Հայրը ընդարձակ անդրադարձ կատարեց հայերի պատմական ներկայությանը Երուսաղեմ քաղաքում, նշելով որ այն հայկական ամենահին համայնքն է հայրենի երկրից դուրս։ Հենց այնտեղ, երբ նա Ստամբուլից Երուսաղեմ էր ժամանել՝ ուսանելու Հայոց պատրիարքության Ս․ Հակոբյանց դպրեվանքում, նա առաջին անգամ լսել էր Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանի մասին, ում անունն է կրում Հայոց պատրիարքարանի հայտնի գրադարանը։

Շարունակելով խոսքը հայտնեց, որ Երուսաղեմի հայոց Ս․ Հակոբյանց հնագույն վանքի գլխավոր խորանի վրա կա մի արձանագրություն, որը յուրաքանչյուր պատարագչին հիշեցնում է աղոթել Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանի և նրա ընտանիքի բոլոր ննջեցյալների հոգիների համար։ Սրբազան Հայրը ևս այն կատարեց, երբ այս տարի առիթ ունեցավ  այնտեղ մատուցելու Զատիկի Ս․ Պատարագը։

Նա ներկաներին պատմեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության հանդեպ Կիւլպէնկեանների ընտանիքի բարեգործական գործունեության մասին՝ առնվազն  19-րդ դարի սկզբից և հաստատեց, որ այդ կապը ավելի էր ամրապնդվել ի շնորհիվ ննջեցյալի անձնական եզակի նվիրվածությանը քաղաքին, որն արմատացած էր իր հայկական ինքնության և հավատքի մեջ։ 

Տ․ Խաժակ Սրբազանը ողջունեց այս տարվա հունիսի 20-ին, Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի Արուեստի գրադարանի ճեմասրահում «Հայերն ու Երուսաղեմը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որի շրջանակներում ոչ միայն ներկայացված է Սուրբ Երկրի հայ համայնքի դարավոր պատմությունը  այլ նաև նոր արխիվային փաստաթղթերի շնորհիվ բացահայտվում են մեծ բարերարի Սուրբ քաղաքի հետ խորը կապերը։ 

Նա ավարտեց իր խոսքը այն համոզմամբ, որ Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանի և նրա ընտանիքի հանգուցյալ անդամների հիշատակը միշտ կհարգվի Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի խորանին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter