HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բայդենը դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից: Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է սոցցանցերի նրա էջերում։ 

Նշենք, որ Բայդենի կուսակիցները, մտերիմները, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի խոշորագույն դոնորները կարծում էին, որ Բայդենը չի փոխի իր տարիքի առնչությամբ մտահոգությունների վերաբերյալ հասարակական կարծիքը, մեծամասնություն չի ապահովի Կոնգրեսում և չի հաղթի իր գլխավոր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին:

Խոսակցություններն այն մասին, որ Բայդենը չպետք է մասնակցի նախագահական առաջիկա ընտրություններին, ակտիվորեն ծավալվեցին այս ամիս Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո, որում Բայդենը պարտվել էր։

Դրանից հետո Բայդենի վարկանիշը կտրուկ ընկավ, և քաղաքական շատ գործիչներ ու հանրահայտ անձինք սկսեցին համոզել նրան դուրս գալ ընտրապայքարից: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ Ջո Բայդենը դարձյալ վարակվել է կորոնավիրուսով:

Նշենք, որ Բայդենից հետո դեմոկրատների ամենահավանական թեկնածուն փոխնախագահ Քամալա Հարիսն է: Վերջինիս թեկնածությանն իր աջակցությունն է հայտնել Բայդենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter