HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Տիչինայի փողոցում. կան տուժածներ

Հուլիսի 21-ին, ժամը 22:27-ին Երևան քաղաքի «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ուղևորինը՝ բավարար:

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Տիչինայի փողոցում՝ «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտակայքում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Խ., ծնված 1977 թ) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում (մոտ 2.5 մետր)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա. Դ.-ն (ծնված 1994 թ) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները վարորդ Մ. Խ.-ին դուրս բերել փոսից և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը վերջինս ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոնԲժիշկները Մ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ուղևոր Ա. Դ.-ինը՝ բավարար»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter