HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ASUS-ի առաջին AI համակարգիչը․ Copilot+ PC-ով նոր Vivobook S 15

Վճարովի բովանդակություն

Այս տարվա մայիսին ASUS-ը ներկայացրել է նորարարական բնութագրերով իր բացառիկ նոթբուքը։

Vivobook S 15-ը նոր սերնդի սարք է՝ Snapdragon X Elite հարթակով և Copilot+-ի աջակցությամբ։ Ինչպես նշում են արտադրողները, այս նոթբուքն ազդարարում է համակարգիչների զարգացման նոր դարաշրջանի սկիզբ։

Առաջին հայացքից սա նորաձև և մինիմալիստական սարք է՝ ցնցող OLED էկրանով: Այնուամենայնիվ, միջուկը պակաս տպավորիչ չէ, քանի որ այն հագեցած է առաջադեմ AI չիպով: Այս հոդվածում մենք ավելի մանրամասն կանդրադառնանք Vivobook S 15-ի բնութագրերին և նոր հնարավորություններին:

Մինիմալիստական դիզայն 

Առաջին հերթին, նոր ASUS Vivobook S 15-ը տպավորում է իր պրեմիում տեսքով: Սարքի ընդհանուր էսթետիկան և դիզայնը աներևակայելի ոճային է: Բարձրորակ մետաղական կորպուսը վկայում է սարքի ամրության մասին։ Ինչպես ASUS-ի մյուս նոթբուքերը, այս նոր պրոդուկտը անցել է բոլոր փորձարկումները՝ MIL-STD-810H հուսալիության ստանդարտին համապատասխանելու համար: Սա նշանակում է, որ նոթբուքը ստուգվել է ցնցումներին, ջերմաստիճանի փոփոխության և այլ վտանգներին դիմադրելու համար։

Բարակ կափարիչը և էկրանի նեղ շրջանակը ժամանակակից տեսք են հաղորդում: Կափարիչի վրա փորագրված է ընկերության տարբերանշանը։ Կրունկները թույլ են տալիս բացել կափարիչը 180 աստիճանով, լավ կարգավորվում են և չեն «խաղում» անկյունը փոխելիս։ Չնայած Vivobook S 15-ի արտադրողականության տպավորիչ ցուցանիշներին՝ սարքը կշռում է ընդամենը 1,42 կգ և շատ բարակ է՝ 1,47 սմ, ինչի շնորհիվ այն թեթև և հարմարավետ է ամենօրյա օգտագործման համար:

Snapdragon X Elite պրոցեսորի բարձր արտադրողականությունը

ASUS Vivobook S 15-ում տեղադրված Snapdragon X Elite պրոցեսորը Qualcomm-ի հեղափոխական լուծումն է: Այն, անկասկած, առաջադեմ է իր էներգաարդյունավետության և բարձր կատարողական հատկանիշների շնորհիվ:

Հիմնական առանձնահատկություններից մեկը Copilot+-ի միջոցով Windows AI-ի հնարավորությունների ինտեգրումն է: Այս բացառիկ համատեղելիությունը թույլ է տալիս օգտատերերին վայելել օպերացիոն համակարգի առաջարկած AI տեխնոլոգիաները: Ներկառուցված Qualcomm Hexagon նեյրոնային պրոցեսորն ապահովում է տեղական AI մշակման 45 TOPS, ինչը զգալիորեն բարելավում է նոթբուքի արագությունն ու արդյունավետությունը։ Բացի դրանից, Vivobook S 15-ն աջակցում է մինչև 32 ԳԲ 8448 ՄՀց LPDDR5X օպերատիվ հիշողություն և հագեցած է մինչև 1 ՏԲ PCIe 4.0 կոշտ կրիչով:

Այս հատկանիշների շնորհիվ սարքը հզոր գործիք է գրասենյակային աշխատանքի համար և օգնում է գրաֆիկական դիզայներներին, ֆոտո և վիդեո խմբագրողներին կատարել ստեղծագործական, ժամանակատար առաջադրանքներ։ 

Ինչպե՞ս են աշխատում AI հավելվածները

Անկասկած նոթբուքի ամենատպավորիչ հատկանիշներից է արհեստական բանակցության ինտեգրացիան։ Արտադրողները առանձնացրել են հատուկ ստեղ Copilot-ի համար, որը գործի է դնում մի շարք գործառույթներ AI-ի մի քանի հավելվածներում:

Օրինակ՝ օգտատերերը ստանում են Windows Studio Effects-ի տպավորիչ հնարավորություններ տեսազանգերի ժամանակ աուդինո և վիդեոն բարելավելու համար: Հասանելի է նաև Cocreator գործառույթը, որով նկարում եք էսքիզ կամ հուշում եք տալիս, և Copilot-ի արհեստական բանականությունը այն կատարելագործում է և տալիս է պատրաստի նկար։ 

AI հավելվածները կարող են պատասխանել ձեր հարցերին, ֆորմատավորել տեքստը, ամփոփել փաստաթղթերը և նույնիսկ առաջարկել ռեստորաններ կամ թարգմանել ենթագրեր իրական ժամանակում:

Սա նաև ASUS-ի առաջին սարքն է, որում ինտեգրված է StoryCube-ը, որն օգտագործում է AI՝ լուսանկարներ և տեսանյութեր տեսակավորելու, խմբագրելու և արտահանելու համար:

Պատկերի և ձայնի բարձր որակ 

Նոր սարքը հագեցած է ASUS-ին բնորոշ բարձրորակ OLED էկրանով, որը տեղադրված է ընկերության մյուս մոդելնի վրա ևս։ 

Vivobook S 15-ն ունի 15,6 դյույմանոց էկրան՝ 2880 x 1620 պիքսել կետայնությունով և 120 Հց թարմացման արագությունով, որն ապահովում է աներևակայելի մանրամասն և հարուստ պատկեր: Այս սարքում կգտնեք գույնի ճշգրիտ վերարտադրություն, որը ծածկում է DCI-P3 գունային տարածության 100%-ը և սև գույնի անթերի երանգներ:

Բացի դրանից, այն ունի ցածր արձագանքման ժամանակ՝ 0,2 մվ և ցայտագունության ամենաբարձր մակարդակ, ինչի արդյունքում ունենք հստակ, իրատեսական պատկերների և հարթ անիմացիա: ASUS Lumina OLED էկրաններն արձակում են 70%-ով ավելի քիչ վնասակար կապույտ լույս՝ հավաստագրված TÜV Rheinland-ի և SGS-ի կողմից: Օգտատերերին առաջարկվում են նաև խելացի կարգավորումները, ինչպիսիք են գունային տարածության ընտրությունը և էներգախնայողության ռեժիմը:

Ներկառուցված աուդիո համակարգի որակը նույնպես ապշեցնում է։ Ներկառուցված բարձրախոսներ՝ Dolby Atmos տեխնոլոգիայով և Harman/Kardon հավաստագրով: Արդյունքում օգտատերը ստանում է հստակ ձայն և խորը հարուստ բասեր:

Որքա՞ն կծառայի մարտկոցը

Բարձր արտադրողականության և բարձրորակ պատկերի հետ մեկտեղ ASUS Vivobook S 15-ի մարտկոցը տպավորիչ է: 70 Վտ/ժ հզորությամբ այս նոթբուքը կարող է աշխատել մինչև 18 ժամ նորմալ օգտագործման պայմաններում: Մեկ լիցքավորումը բավական է մի քանի օրվա գրասենյակային աշխատանքի համար։

Լիցքավորման համար օգտագործվում է արագ 90 Վտ ադապտեր՝ միացված USB Type-C-ի միջոցով։ Ինչպես նշում են արտադրողները, նոթբուքը լիցքավորվում է մինչև 60% ընդամենը 49 րոպեում։ 5-ից 20 Վ լարմամբ USB-C լիցքավորիչների աջակցությունը հարմար է շարժական լիցքավորիչներ օգտագործելու համար: Բացի դրանից, MyASUS հավելվածը թույլ է տալիս սահմանել լիցքավորման օպտիմալ մակարդակ՝ մարտկոցի կյանքը երկարացնելու համար, ինչը նաև նպաստում է սարքի երկար աշխատանքին:

Ստեղնաշարի, թաչփադի և տեսախցիկի առանձնահատկությունները 

ErgoSense ստեղնաշարն առանձնանում է իր հարմարավետությամբ և ֆունկցիոնալությամբ: Ստեղներ խորը մուտքով և ստանդարտ դասավորությամբ։ Առկա է նաև թվերի բլոկը և նոր Copilot ստեղը: Արտադրողներն օգտատերերին առաջարկում են ընտրել երեք պայծառության ռեժիմով լուսավորություն: Այս հատկությունը կարգավորվում է MyASUS հավելվածի միջոցով և կարող է ավտոմատ կերպով միացվել և անջատվել լուսային սենսորի միջոցով:

Touchpad-ը 40%-ով ավելի մեծ է, քան այս շարքի նախորդ մոդելներում: Այն ապահովում է կուրսորի սահուն կառավարում և գերազանց արձագանք՝ մինչև 0,23 մմ սեղման խորությամբ:

FHD վեբ-տեսախցիկը ապահովում է բարձրորակ պատկեր: Նոթբուքն ունի նաև առաջադեմ գործառույթներ՝ օգտատերերի անվտանգությունն ապահովելու համար: Օրինակ՝ Windows Hello-ի աջակցությամբ ինֆրակարմիր տեսախցիկ․ այն կարելի է ապաբլոկավորել առանց գաղտնաբառ հավաքելու:

Արտադրողները նաև առաջարկում են միակցիչների լավ ընտրություն՝ USB4 աջակցությամբ երկու USB-C պորտ, երկու USB-A 3.2 պորտ, ամբողջական HDMI պորտ, համակցված աուդիո միակցիչ և microSD քարտ ռիդեր:

Ամփոփում

ASUS Vivobook S 15 Copilot+ PC-ը մեծ քայլ է արհեստական բանականությամբ նոթբուքերի զարգացման ուղղությամբ: Պարզ է, որ այսքանով ASUS-ը կանգ չի առնի․ AI տեխնոլոգիաների հետագա զարգացման հետ մեկտեղ ապագայում մենք կտեսնենք ավելի բարդ հավելվածներ և գործառույթներ։ Այնուամենայնիվ, այսօր այս խելացի օգնականը կարող է փոխել ձեր մոտեցումը աշխատանքի և հանգստի նկատմամբ, ինչին նպաստում է բարձր արտադրողականություն ապահովող Snapdragon X Elite պրոցեսորը, OLED էկրանը, երկար աշխատող մարտկոցը և սարքի շարժական լինելը: Ընդհանուր առմամբ, նոթբուքը նախատեսված է տարբեր առաջադրանքներ կատարելու համար՝ ներառյալ շատ ռեսուրս պահանջող գրաֆիկական դիզայնի և վիդեո խմբագրման առաջադրանքները: Այս նոթբուքը ոչ այնքան գեյմերների համար է, որքան մուլտիմեդիա բովանդակություն ստեղծելու և վայելելու, ինչպես նաև աշխատելու համար: Այս թեթև և բարակ սարքը իդեալական է հզոր նոթբուք փնտրողների համար, քանի որ կարող է կատարել ցանկացած առաջադրանք՝ միաժամանակ մնալով ոճային և շարժական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter