HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերակառուցվող կրկեսի գմբեթն անվտանգ իջեցվեց

Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, հստակ ու նուրբ հաշվարկված հզոր պայթյունի շնորհիվ, առանց վնասելու պատերը, վերակառուցվող կրկեսի գմբեթն անվտանգ իջեցվեց: Իր պատասխանատվության սահմաններն անընդհատ ընդլայնող ԱԻՆ-ը ձեռնամուխ է եղել պայթեցնող խմբի ձևավորմանը: Պայթեցնող խմբի մեջ են ներգրավվել ամենաբարձր կարգի պրոֆեսիոնալներ: 

Նման նուրբ աշխատանքներ կատարվեցին նաև  2011թվականի դեկտեմբերին Վանաձոր-Ալավերդի մայրուղու 35 կմ-ի հարակից տարածքում, 2012-ի ապրիլին Շիրակի մարզի Ջաջուռ-Մայիսյան երկաթգծի 7-րդ կմ-ի հատվածում՝ ձնահյուսը կանխարգելելու նպատակով:

Պայթեցնող խմբի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր ոչ պրոֆեսիոնալ ապամոնտաժումների ու պայթեցումների հետևանքով արձանագրված մի քանի ողբերգական պատահարներով: Պայթեցման անվտանգությունը մեծ մասամբ ապահովվեց նաև ոստիկանության հմուտ աշխատանքով: Այս մասին հայտնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Մեկնաբանություններ (2)

armen
apreq
STS
lav ashxatanq arji gnahatel. Vstah em vor ete gmbet@ vat paytecver 1 meknabanutyan poxaren kliner 101@. Haykakan mtacelakerp u verabermunq. VAt@ masin asvum e, lavi masin voch

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter