HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր վթար Երևանում․ կան զոհեր

Հուլիսի 22-ին՝ ժամը 09:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Դավիթ Բեկ և Գաջեգործների 3-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «BMW», «Nissan», «Mercedes-Benz», «Opel», «Toyota», «Nissan» մակնիշների ավտոմեքենաները և երկու «ZIL» մակնիշի բեռնատար։

Մինչ փրկարարներների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել մեկ տուժած քաղաքացու. վերջինս նույնպես հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայից և «ZIL» մակնիշի բեռնատարից դուրս բերել երկու քաղաքացու դի։

Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter