
Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները
Եթե կոլոռեկտալ քաղցկեղի պիլոտային սքրինինգային ծրագիր իրականացնող կազմակերպությունում գրանցված անձի մոտ հաստատվել է կոլոռեկտալ քաղցկեղ, նրա` նույն հաստատությունում գրանցված 35-75 տարեկան առաջին կարգի ազգականները (կենսաբանական ծնողներ, կենսաբանական երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ) ևս կընդգրկվեն կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
«Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրն» իրականացվում է հետևյալ բժշկական հաստատություններում`
- ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,
- Երևանի «Արաբկիր առողջության կենտրոն»,
- Երևանի «Ավան» առողջության կենտրոն»,
- Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա»,
- «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա»,
- «Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա»:
«Այն դեպքում, եթե տվյալ անձի առաջին կարգի ազգականները գրանցված են տվյալ առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատությունում, նրանք առաջնահերթ կընդգրկվեն սքրինինգային ծրագրում, և կիրականացվեն անհրաժեշտ հետազոտությունները»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Մեկնաբանել