HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դադարեցվել է «Մեգա թրեյդ»-ի գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) մասնագետները 2024 թվականի հունիսի 12-ին հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևանի Սևանի փողոց 17 հասցեում շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ՝ «Մեգա Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի և նավթամթերքի պահեստարանի նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ:

Հիշեցնենք, որ «Մեգա թրեյդ» ընկերությունը փոխկապակցված է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի հետ։

Հետազոտությունների արդյունքում, տեսչական մարմնի հաղորդմամբ, հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ ինչպես բենզալցակայանում, այնպես էլ հեղուկ ածխաջրածնային գազի համակցված կայանում, նաև պահեստարանում։ 

«ՏՄ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքում հայտնաբերված խախտումները անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար։ 

Ուստի՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ամբողջությամբ դադարեցնել ք․ Երևան, Սևանի 17  հասցեում շահագործվող բենզալցակայանի, հեղուկ ածխաջրածնային գազի համակցված կայանի և նավթամթերքի պահեստարանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության  համագործակցության արդյունքում  և՛ բենզալցակայանը, և՛ հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը կապարակնքվել են։

Հարկ է նշել, որ Տեսչական մարմնի կողմից պահանջ է ներկայացվել սեղմ ժամկետներում ապամոնտաժել նավթամթերքի պահեստարանի տարողությունները, ինչը տնտեսավարողի կողմից իրականացվել է»,- ասված է ՏՄ հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ՔՏՀԱՏՄ-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter