
Նեպալում ինքնաթիռ է վթարվել. դեռևս հայտնի է 5 զոհի մասին
Նեպալի Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը հուլիսի 24-ին կործանվել է Կատմանդուի միջազգային օդանավակայանում։ Օդանավում եղել է 19 մարդ։ Այս պահի դրությամբ հայտնի է առնվազն 5 զոհի մասին։
The Kathmandu Post-ը հայտնում է, որ ավիավթարը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ. օդանավը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից։
UPDATE: Bodies of five passengers have been recovered while Captain Shakya has been rushed for medical treatment.https://t.co/xOS7EgvrF8
— The Kathmandu Post (@kathmandupost) July 24, 2024
Ինքնաթիռը Նեպալի մայրաքաղաքից մեկնում էր Պոկհարա քաղաք։ Օդանավում գտնվող 19 մարդկանց թվում եղել են նաև անձնակազմի անդամները։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ինքնաթիռը տեղափոխում էր ավիաընկերության աշխատակիցներին։
Փրկարարներն աղետի վայրից դուրս են բերել 5 զոհվածների մարմիններ։ Ինքնաթիռի կապիտանը տեղափոխվել է հիվանդանոց։
Լուսանկարը՝ airlive.net-ից
Մեկնաբանել