HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլոն Մասկը հերքում է ամսական 45 միլիոն դոլար Դոնալդ Թրամփի քարոզարշավին հատկացնելու լուրը

Իլոն Մասկը հերքել է ամերիկյան The Wall Street Journal պարբերականի այն հրապարակումը, թե ինքը պատրաստվում է նախագահական քարոզարշավի շրջանակներում ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին աջակցող նոր քաղաքական կոմիտեին ամսական մոտ 45 միլիոն դոլար տրամադրել։

«Ես երբեք չեմ ասել, որ Թրամփին ամսական 45 միլիոնկհատկացնեմ։ Դա ուղղակի չի համապատասխանում իրականությանը»,- Х-ում հրապարակված իր հարցազրույցում հայտարարել է Մասկը։

Նրա խոսքով՝ ինքը միայն ստեղծել է կոմիտե, որը միտված է «ժողովրդավարության և անձնական ազատությունների օգտին հանդես եկող թեկնածուներին աջակցությանը»։

Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը գրել էր, որ America PAC-ը, որն ստեղծվել էր այս տարվա հունիսին, միտված է գրանցել այն ընտրողներին, որոնք ցանկանում են վաղաժամկետ մասնակցել ընտրություններին։ Նշվում է, որ կոմիտեն վարձել է հարյուրավոր մարդկանց՝ աշխատանքների իրականացման համար։

Պարբերականը գրում է, որ America PAC-ի հովանավորների թվում են նաև Palantir Technologies ընկերությունը, երկվորյակ ձեռնարկատերեր Թայլեր և Քեմերոն Ուինքլվոսները, Կանադայում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Քրաֆթը և նրա ամուսինը՝ Ջո Քրաֆթը, որն ածխահանող Alliance Resource Partners ընկերության գլխավոր տնօրենն է։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter