HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողան-Ասադ հանդիպման տեղն ու ժամկետները դեռևս հայտնի չեն

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի միջև 2011 թվականից ի վեր առաջին հանդիպման նախապատրաստման աշխատանքներն ընթանում են, սակայն դրա անցկացման ժամկետներն ու վայրը դեռևս հայտնի չեն: Այդ մասին հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։ 

«Հանդիպման ժամկետների և վայրի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն դեռ չկա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հանդիպում կազմակերպելու ցանկություն կա։ Հանդիպման նախապատրաստման վրա աշխատում են հատուկ ծառայությունները, որոնք պարբերաբար հանդիպում են, նրանք համապատասխան փաթեթ կպատրաստեն։ Կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ իրենց առաջարկությունները կներկայացնեն ԱԳՆ-ն ու ՊՆ-ն: Դրանից հետո մշակվելու է հանդիպման օրացույցը: Արդյոք դա կլինի հանդիպում երկու նախագահների միջև, թե երրորդ երկրի միջնորդությամբ, դա հարց է, որը պահանջում է քննարկում»,- TRT Haber-ը մեջբերել է թուրք քաղաքական գործչի խոսքերը։

Թուրքական իշխանամետ Daily Sabah թերթը երկուշաբթի օրը հաղորդել էր, որ Էրդողանի և Ասադի բանակցությունները կարող են տեղի ունենալ այս տարվա օգոստոսին Մոսկվայում:

Լուսանկարը՝ Bassem Tellawi/Associated Press գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter