
Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովին
Ռուսական զորքերը հուլիսի 24-ի առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովին։ Այդ մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Առաջին հարվածը հասցվել է արդյունաբերական գոտուն, երկրորդը՝ մասնավոր հատվածին։ Բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Հայտնի է 1 զոհի մասին, որը խաղաղ բնակիչ է։
Նախնական տվյալներով՝ հարվածները հասցվել է С-300-ի հրթիռներից։
Բացի այդ, Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ հարվածի տակ է հայտնվել նաև Լեսնոյե գյուղերը։ Դրոնի հարձակման հետևանքով այրվել է ձիանոցի շենքը։ Վիրավորվել է 41 և 18 տարեկան երկու տղամարդ։
Սինեգուբովը հավելել էր, որ Խարկովի Նեմիշլյանսկի շրջանում հրթիռակոծման հետևանքով վնասվել է նաև արդյունաբերական մեկ շենք, սեփական մեկ տուն և 5 ավտոմեքենա։
Լուսանկարը՝ Օլեգ Սինեգուբովի տելեգրամյան ալիքից
Մեկնաբանել