Առանց ձախ գաղափարախոսություն ունեցող կուսակցությունների, Հայաստանի քաղաքական համակարգը կայունացնել հնարավոր չէ (մաս 2)
Հոդվածի առաջին մասում ասվեց, որ «Հայաստանի քաղաքական կուսակցությունների բաշխումը «քաղաքական հարթության» վրա սխալ է: Հարթության վրա չի երևում կուսակցությունների գաղափարախոսությունն ու տնտեսական պլատֆորմը: Քաղաքականապես կայացած ու զարգացած երկրներում կուսակցությունները բաժանվում են կենտրոնից (ցենտեր) աջ և կենտրոնից ձախ, ուղիղ գծի սանդղակի վրա»:
Մեկնաբանումներն է՛լ ավելի պարզորոշ դարձնելու նպատակով բերենք շվեդական քաղաքական կուսակցությունների աշխարահայացքային, գաղափարական ու տնտեսական կողմնորոշման բաշխման սանդղակը և կատարենք համապատասխան վերլուծություններ:
|
1 |
|
19 |
|
2 |
|
112 |
|
3 |
|
25 |
|
4 |
|
23 |
|
5 |
|
24 |
|
6 |
|
19 |
|
7 |
|
107 |
|
8 |
|
19 |
Նկար 3. Շվեդիայի Րիքսդագի Riksdag (ազգային ժողով)-ի վերջին ընտրությունների աղյուսակը՝ ըստ պատգամավորների թվի:
Շվեդիայի կուսակցությունների տեղաբաշխումը կենտրոնից աջ և կենտրոնից ձախ՝ քաղաքական սանդղակի վրա, երկարամյա քաղաքական ու սոցիալական անհաշտելի պայքարի արդյունք է:
Շվեդիայի Սոցիալ դեմոկրատական բանվորական կուսակցությունը (ՍԴԲԿ) հիմնադրվել է 1889թ.- ին, ի հակակշիռ երկրի աջ բուրժուական կուսակցությունների: Դասակարգային պայքարը և պայքարը հարստահարողների դեմ, ու աշխատավորների իրավունքների պաշտպանության գործը կազմակերպելու նպատակով 1898թ. ՍԴԲԿ-ն դժվարին պայքարի միջոցով կյանքի է կոչել երկրի The Swedish Trade Union Confederation (Swedish: Landsorganisationen i Sverige LO) Շվեդիայի աշխատավորների արհմիությունը: ՍԴԲ կուսակցությունը և LO –ն մեկ դարից ավելի է, որ թե՛ իշխանութան և թե՛ ընդդիմության պայմաններում մշտապես հանդես են եկել որպես երկրի համակարգի կայունությունը ապահովող հակադարձ կապ (feedback):
Սանդղակի վրա, կենտրոնից ձախ գտնվող կուսակցությունները ունեն գաղափարական ու տնտեսական հստակ ընկերավարական, ժողովրդավարական աշխարհայացք: Ձախերը դեմ են մոնոպոլ- կապիտալիզմին, աշխատավոր զանգվածների կեղեքմանն ու հարստահարմանը, կոմունաների միջոցով ուժեղացնում են պետական սեկտորին պատկանող արտադրամիջոցները , դարձնելով դրանք առավել արդյունավետ ու մրցունակ սեփական սեկտորի նկատմամբ:
Շվեդիայի բնակչության բարձր կենսամակարդակը և, այսպես կոչված, «շվեդական սոցիալիզմի մոդե» -ի հիմնաքարը դրելեն սոցիալիստ ձախ ուժերը: Երկրի ձախ ուժերը, ունենալով LO–ի նման հզոր արհմիություն, զսպաշապիկ են հագցնում աջ դրամատերերի կուսակցություններին՝ թույլ չտալով անհարկի սեփականացումներ և օլիգարխների առաջացմանը: Երկրի առողջապահության, կրթական ու սոցիալական սիստեմի բարձր մակարդակը ապահովվում է ունևորների ու բարձր եկամուտ ունեցողների բարձր եկամտահարկերի միջոցով:
Երկրի ռազմավարական նշանակություն ունեցող արտադրանքները, ներմուծումն ու արտահանումները պատկանում են պետական սեկտորին և գտնվում են պետության անմիջական հսկողության տակ:
Ավելի հանգամանորեն կարելի է խոսել «շվեդական սոցիալիզմի մոդել» -ի և ձախ ուժերի դերակատարությունների մասին, սակայն այս համառոտ մատնանշումներն էլ բավարար տեղեկություն են տալիս, թե ինչպես է կայունանում երկսրի քաղաքական- տնտեսական սիստեմը՝ կախված քաղաքական կուսակցությունների տնտեսական դոկտրինայից...
Վերադառնալով Հայաստանի քաղաքական պատկերին ու կրկին անգամ դիտարկելով երկրի քաղաքական կուսակցությունների բնույթն ու տեղաբաշխման սանդղակը (մաս 1, նկար 1), պարզ է դառնում Հայաստանում տիրող քաղաքական ու տնտեսական համակարգի անկառավարելիության հիմնական պատճառը:
Հայաստանի առկա քաղաքականության մեջ ամենաշահարկված հասկացողությունը «ընդդիմություն» հասկացողությունն է: Կուսակցությունը կոալիցիայի մեջ մտնելով, դառնում է իշխանամետ, կոալիցիայից դուրս գալով, դառնում է «ընդդիմադիր»: Ընդդիմության այսպիսի մեկնաբանումը, բացարձակ սխալ է: ՀՅԴ- ն, ՀԲԿ ինչպե՞ս կարող են ընդդիմություն դառնալ, երբ ՀՀԿ –ի ու այլ բուրժուական կուսակցությունների հետ գտնվում են սանդղակի աջ կողմում և ունեն նույն տնտեսական ու համակարգային դոկտրինան: ՀԱԿ-ի «պայքար, պայքար, մինչև վերջ»-ը և ՀՀԿ –կ «առաջ Հայաստան» կոչերը նույն երկաթուղու երկու զուգահեռ ընթացող ռելսերն են: Այստեղ բախում ու գաղափարական ընդդիմություն լինել չի կարող:
Ընդդիմություն կարող է լինել կենտրոնից աջ և կենտրոնից ձախ տարբեր տնտեսական ու գաղափարախոսական աշխարհայացք ունեցող կուսակցությունների միջև, ձախ սոցիալիստների ու աջ լիբերալ պահպանողականների միջև: Այս վերջին պնդումը կարելի է տեսնել եվրոպական տնտեսապես զարգացած երկրների քաղաքական կյանքում:
Հիմնվելով այս փաստերի վրա, դժվար չէ տեսնել ,որ Հայաստանի քաղաքական կուսակցությունների տեղաբաշխման սանդղակի ձախ կողմը թափուր է, ուստի ընդդիմություն հասկացողությունը, ինքնըստինքյան, վերանում է:
Հայաստանի քաղաքական ու տնտեսական առողջացումը կսկսի այն ժամանակ, երբ աշխատավորների դասակարգը կուժեղացնի ու կստեղծի իր շահերը պաշտպանող կուսակցություններն ու արհմիությունները, և կզբաղեցնի սանդղակի ձախ կողմը, կատարելով իր պատմական առաքելությունը:
Արամայիս Միրզախանյան, Ստոքհոլմ
21 հսուլիս, 2012
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել