HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, համառոտ անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքին, առանձին ուղղություններով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նիստի ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը տարաժամկետ վճարելու հնարավորության, ինչպես նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործունեության ճկունության ապահովման համար անհրաժեշտ և ձևավորված գործարար պրակտիկային համապատասխան կարգավորումների ներդրմանն առնչվող հարցեր:

Խորհրդի անդամների կողմից անդրադարձ է կատարվել նաև փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից կարևորություն ներկայացնող խնդիրների քարտեզագրման և հասցեագրման գործող մեխանիզմների լավարկման անհրաժեշտությանը՝ նախանշելով այս ուղղությամբ առաջիկա անելիքները»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter