HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփի վրա հարձակումից հետո հրաժարական է տվել ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրենը

ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Չիթլի հրաժարականը հաջորդել է նախորդ շաբաթ Փենսիլվանիա նահանգում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա մահափորձի իրականացմանը։ 

«Ես ինձ վրա եմ վերցնում անվտանգության համակարգի ձախողման ողջ պատասխանատվությունը։ Վերջին իրադարձությունների լույսի ներքո ես ծանր սրտով ընդունեցի ձեր տնօրենի պաշտոնից հեռանալու դժվարին որոշումը»,- Գաղտնի ծառայության աշխատակիցներին ուղղված իր նամակում գրել է Չիթլը։ 

Դրանից մեկ շաբաթ առաջ նա հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ գերատեսչության ղեկավարի պաշտոնից, ընդ որում՝ ընդգծել էր, որ լիովին պատասխանատու է Թրամփի դեմ մահափորձի կանխարգելման ձախողման համար:

ԱՄՆ նախկին նախագահի վրա հարձակումն իրականացվել էր հուլիսի 13-ին Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում հանրահավաքի ժամանակ: Հրաձգության հետևանքով Թրամփը վիրավորվում էր ստացել աջ ականջի շրջանում։ 

Հանրահավաքի ժամանակ հրաձգությունը բացել էր Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Նա կրակը բացել էր բեմից մոտ 135 մետր հեռավորության վրա գտնվող տանիքից: Ավելի ուշ, հարձակում գործած անձն սպանվել էր ուժայինների կողմից։

Մահափորձից հետո հանրապետականները գաղտնի ծառայության ղեկավարին կոչ էին անում հրաժարական տալ։

Լուսանկարը՝ Kent Nishimura/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter