HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քամալա Հարիսը վարկանիշով գերազանցել է Դոնալդ Թրամփին

Հուլիսի 21-22-ին Reuters-ի հետ համատեղ Ipsos ընկերության իրականացրած համազգային հարցումը ցույց է տվել, որ փոխնախագահ Քամալա Հարիսին կաջակցի ամերիկացիների 44 %-ը, իսկ Դոնալդ Թրամփին՝ 42 %-ը։

Reuters-ը գրում է, որ հուլիսի 1-2-ին իրականացված հարցման արդյունքներով՝ Թրամփը առաջատար էր մեկ տոկոսային կետով, իսկ հուլիսի 15-16-ն անցկացված հարցման տվյալներով՝ նա ստացել էր ձայների 44%-ը։ Պարբերականը նշում է, որ համազգային հարցումները կարևոր ազդակներ են տալիս քաղաքական թեկնածուներին աջակցության մասին, սակայն, ի վերջո, հաղթանակը, որպես կանոն, կախված է մի քանի, այսպես կոչված, տատանվող նահանգներից:

Բացի այդ, վերջերս անցկացված հարցումները ցույց են տվել, որ գրանցված ընտրողների մոտ 56%-ն այն կարծիքին է, որ Հարիսը «կարող է լուծել խնդիրները»։ Նույն հարցման համաձայն՝ մասնակիցների միայն 49%-ն էր նույն կարծիքը հայտնել Թրամփի մասին։ Բայդենի պարագայում նույն ցուցանիշը կազմում էր միայն 22%։

Reuters-ը նշում է, որ դեմոկրատ ընտրողների երեք չորրորդը համաձայն է այն հայտարարության հետ, որ կուսակցությունը պետք է աջակցի նախագահի պաշտոնում Քամալա Հարիսի թեկնածության առաջադրումը։

Հուլիսի 21-ին ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր նախագահական քարոզարշավից դուրս գալու մասին և աջակցել փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը։ Իր հերթին Հարիսը հայտարարել էր, որ «կանի ամեն ինչ, ինչ իր ուժերում է», որպեսզի հաղթի Դոնալդ Թրամփին ու ստանա բավարար քանակով պատվիրակների աջակցությունը։ Նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի անունը հայտնի կդառնա մինչև օգոստոսի 7-ը։

Լուսանկարը՝ Jamie Kelter Davis/POLITICO

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter