HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

էկոկրթական ճամբար՝ Թեղուտի անտառներում

Հուլիսի 21-ին մեկնարկեց հնգօրյա էկոկրթական ճամբար Թեղուտի անտառում, որին մասնկացում են 20-30 տարեկան տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ: Ճամբարը հյուրընկալում է փորձագետների և ակտիվիստների, որոնք ինտերակտիվ քննարկումներ են ունենում մասնակիցների հետ թեժ էկոլոգիական խնդիրների շուրջ: Ճամբարը մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև շրջակա բնակավայրերում:

Մասնավորապես՝ մասնակիցներին այցելեցին շրջանի ոստիկանության աշխատակիցները, ովքեր վստահեցրին, որ կապահովեն մասնակիցների անվտանգությոնը, էկոկրթական ճամբարը հետաքրություն առաջացրեց մի շարք անհայտ անձանց մոտ, ովքեր փորձել են թաքուն տեսախցիկներով ֆիքսել ճամբարի մասնակիցներին:

Հուլիսի 22-ին ճամբարի մասնակիցներից մեկին զանգահարեց «Պահպանենք Թեղուտը» ՀԿ-ն (չշփոթել Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հետ) ներկայացնող Վահրամ Ավագյան անունով ոմն մեկը:

Հիշեցնենք, որ նույն Վահրամ Ավագյանը համատեղությամբ հանդիսանում է նաև «Վալլեքս Գրուպի» մամլո խոսնակը: «Վալլեքս Գրուպի» «Արմենիան Քափր Փրոգրամ» ընկերությունը բազմաթիվ օրինախախտումներով այժմ իրականցնում է Թեղուտի հանքի շահագործման նախագիծը: Որպես Վահրամ Ավագյան ներկայացած անձը ճամբարի մասնակիցներին առաջարկել է միանալ հուլիսի 23-ին «Պահպանենք Թեղուտը» ՀԿ-ի կողմից իրականացվելիք Շնող գետի մաքրման աշխատանքներին:

Փաստենք, որ «Արմենիան Քափր Փրոգրամ» ընկերությունը Շնող գետի վտակներից մեկին հանքարդյունաբերության արդյունքում հասցվելիք հսկայական վնասը գնահատել էր ընդամնեը 175000 ՀՀ դրամ: Ճամբարի մասնակիցները չեն ընդունել հրավերը՝ անհեթեթ համարելով օրինախախտ ընկերության շահերը սպասարկող ՀԿ-ի հետ որևէ համագործակցություն:

Թեղուտի էկոկրթական ճամբարի մասնակիցներ

Մեկնաբանություններ (2)

Սահակ
սպանում ա: գրել են «ոմն վահրամ ավագյան» ու հետո ճշգրիտ նշել են թե էդ վահրամ ավագյանն ով ա: սիրելիներս, եթե գրել եք «ոմն», ուրեմն ձեզ լրիվ անհայտ մարդ պիտի լիներ: հ.գ. եթե բնապահպան եք, գնացեք օգնեք մաքրելուն, բա էլ բնապահպան ո՞նց են լինում
Shnoghci
Chambari masnakicner jan! zgush egheq, dzer aghchiknerin lav najeq. Ed tesakhciknery hech, asum en geghi jahelnern arji shorer hagats ed taratsqnerum frfrum en...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter