HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները բերված կենցաղային էլեկտրատեխնիկայի միջից հայտնաբերել են 26 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր 

ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ կենցաղային էլեկտրատեխնիկայի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր են ներթափանցելու հիմնարկ:

Քրեակատարողական ծառայության հաղորդագրության համաձայն՝ իրացնելով ստացված տեղեկությունները՝ հուլիսի 24-ին հանձնուքների ձևակերպման և ընդունման սպասասրահում զննության են ենթարկել քաղաքացի Ս. Հ.-ի կողմից դատապարտյալ Հ. Խ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Հանձնուքից առանձնացվել և ապամոնտաժվել է կենցաղային էլեկտրատեխնիկան, որի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են կպչուն ժապավենով և շինարարական փրփուրով փաթեթավորված տարբեր մոդելների 26 բջջային հեռախոս, հեռախոսի 13 USB լար, 3 ականջակալ, 1 բաժանորդային քարտ և 1 հիշողության քարտ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter