HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը չի ցանկանում, որ Հայաստանն ընտրի Ուկրաինայի ուղին

Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ այն չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել է Ուկրաինան։ Այդ մասին նախօրեին, TACC գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն ինքն է ընտրում փոխգործակցության գերակա ուղղությունները։ Մեզ համար (Հայաստանը-խմբ.)․...մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր, ․...հարգանքով ենք վերաբերվում նման որոնումներին, բայց միայն չէինք ցանկանա, որ այդ որոնումները կատարվեին այն ռեժիմով, որը ժամանակին ընտրել էր Կիևի վարչակարգը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը հակված է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակմանը ու մտադիր է զարգացնել դրանք: «Մենք շատ ծրագրեր ունենք»,- եզրափակել է նա:

Լուսանկարը՝ РИА Новости / Виталий Белоусов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter