HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանափոխությունը` Գյումրուն փրկօղակ

Գյումրին նախկինում հայտնի էր որպես մշակութային քաղաք: Հասկանալի է` այստեղ են ծնվել հայ ազգի մեծ թվով արժանավոր զավակներ: Սակայն վերջին տասնամյակում և մինչև օրս Գյումրիում իրական տեր ու տնօրենը քրեական խաժամուժն է, իսկ գյումրեցիները, համենայնդեպս 99 տոկոսը, նրանց խոնարհ ծառան:

Հիմա, որ մի փոքր շանս է ստեղծվել ապաքրեականացնելու քաղաքը, համենայնպես ինձ համար անսպսելիորեն մի խումբ ներկա ու նախկին գյումրեցիներ սկսեցին բողոքել… ու պարզ չէ,  թե ինչ են ուզում: Եթե կարելի է հասկանալ, բայց չներել այլ երկրներ արտագաղթած գյումրեցիներին, որոնք կարծես պատճառ են փնտրում արդարացնելու իրենց հեռանալը, ամենևին չեմ կարողանում հասկանալ Հայաստանում բնակվող այս կարգի գյումրեցիներին

Իրոք չեմ հասկանում` առանց կրիմինալի կյանք չունե՞ն, թե՞ իրոք ուզում են, որ Վարդան Ղուկասյանը մնա. թող պարզ ասեն հասկանանք, ինչպես ես պարզ ասում եմ, որ ողջունում եմ Գյումրիում իշխանափոխությունը: Կարծում եմ` նույնիսկ ընդդիմախոսներս Սամվել Բալասանյանին քրեական կամ քրեականների հետ մոտ լինելու մեջ հաստատ չեն մեղադրի:

Հասկացեք, ի սեր Աստծո. այս պահին ամենակարևոր խնդիրն է քաղաքի ապաքրեականացումը, որի հնարավորությունը մոտ է, քան երբևէ, իսկ դա կարող է արվել միայն այս ճանապարհով:

Հիմա հազար վատ բաների կողքին այս իշխանություններն ուզում են մի դրական քայլ անել` ի՞նչ, դեմ դուրս գանք` որ ի՞նչ: Շարժվենք որքան վատ` այնքան լավ սկզբունքո՞վ....

Վերջում ևս մեկ հարցի պատասխան: Շատերը այս օրերին ինձ ու նաև Լևոն Բարսեղյանին հարցնում են, թե ինչու չենք առաջադրվում քաղաքապետի թեկնածու: Տալիս եմ պատասխանը. այս պահին մենք պարզապես չէինք կարող հաղթել… ուստի ամենակարևոր խնդիրը մնում է քաղաքի ապաքրեականացումը, իսկ դա կարող էր արվել միայն այս ճանապարհով:

Վահան Թումասյան

http://shirakcentre.org

Մեկնաբանություններ (1)

dvo
amboxdj hajastanum e edpes, lacum enq, ayl ban chenq anum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter