HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվել է

Այսօր Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող շահառուների շրջանակը` ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության (2023թ. դեկտեմբերի 18) ընթացքում տրված հանձնարակականի համաձայն։

Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ փոփոխությունը պայմանավորված է անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման և շահառուների նոր խմբեր ներառելու անհրաժեշտությամբ:

Ծրագրի ընդլայնման արդյունքում ծառայություններից կօգտվեն`

  • ՀՀ քաղաքացի կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` 2 տարի և ավելի անպտղության ախտորոշում ունեցող անզավակ կանայք, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, նախկին կարգավորմամբ սահմանված տարիքային վերին շեմ 36-ի փոխարեն սահմանվել է մինչև 40 տարեկանը ներառյալ:
  • 1 երեխա ունեցող` երկրորդային անպտղության ախտորոշում ունեցող` նախկին կարգավորմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն, ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն է տրամադրվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին:
  • 28-42 (ներառյալ) տարեկան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք:

Կանոնակարգվել է նաև նախկինում շահառու չհանդիսացող, սակայն ծրագրի ընդլայնման արդյունքում շահառու դարձած անձանց` ծառայությունների քանակից օգտվելու իրավունքը, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում սառեցման ենթակա սաղմերի քանակը և պահպանման ժամկետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter