HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն ՀԱԿ-ի երիտասարդների

Հուլիսի 24-ին՝ ժամը 17.00-ին, տեղի է ունենալու բողոքի ցույց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի:

Հիշեցնենք, որ 2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գագիկ Պողոսյան) որոշմամբ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց՝ 6 տարի, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը՝ 2 տարվա ազատազրկման։

«Խոսքի իրավունք» միավորման ներկայացուցիչները միանում են ակցիայի կազմակերպիչներին եւ պահանջում են դադարեցնել քաղաքական հետապնդումները երիտասարդ ակտիվիստների նկատմամբ:

Բողոքի ակցիան նախատեսված է անցկացնել դատախազության շենքի մոտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter