HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Եգանյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Եգանյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա):

Արմեն Եգանյանը ծնվել է 1968թ. Թբիլիսիում, սովորել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում և Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Աշխատել է որպես ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության իրավական բաժնի 1-ին քարտուղար, ԱԳՆ հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter