Ձմերուկի բերքահավաքը Գրիբոյեդովում
Արմանը և Կարենը եղբայրներ են, արդեն մոտ 20 տարի է` Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի մոտակայքում 15 հեկտար ձմերուկի դաշտ են մշակում։ Եղբայրներից Կարենն ասում է՝ այս ծավալներին հասել են աստիճանաբար՝ փոքր հողակտորից մինչև հեկտարներ։
Բերքահավաքին նրանց են միանում մոտակա գյուղերից աշխատողներ։ Եղբայրները ստացած բերքը հանձնում են առևտրով զբաղվողներին, որոնք էլ բերքը դաշտից տանում են տարբեր շուկաներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել