Աշնանը կանցկացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» առաջին ֆոլկլորային փառատոնը
Սեպտեմբերի 9-ից 16-ը «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպությունը Արագածոտնի մարզում կանցկացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոնը, որին կմասնակցեն երգի, պարի, ժողովրդական նվագարանների համույթները:
Այս տարի կտրվի փառատոնի մեկնարկը, որին մասնակցելու ցանկություն են հայտնել ֆոլկլորային խմբեր Հայաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Խորվաթիայից և Հունաստանից:
Փառատոնի բացման և փակման համերգները տեղի կունենան Երևանում: Փառատոնային ծրագրում ընդգրկված են մի շարք համերգներ, երթեր, հանդիպումներ, էքսկուրսիաներ: Կկազմակերպվեն նաև մասնակից պետությունների մշակույթն ու արդյունաբերությունը ներկայացնող ցուցահանդեսներ:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվելիք «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոնը միտված է գյուղական համայնքների զարգացմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել