HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միլիոնավոր դոլարներ շրջանցում են Հայաստանի տնտեսությունը. նոր մասնագիտական ծրագիրը բիզնեսին կօգնի օգտագործել այլընտրանքային ներդրումների ներուժը

Գործընկերային նյութ

Ֆինանսների դինամիկ զարգացող աշխարհում այլընտրանքային ներդրումներն արդեն ի հայտ են եկել որպես դիվերսիֆիկացված պորտֆելների կարևոր բաղադրիչ։ Այս տեսակի ներդրումները մեծ հնարավորություններ են բացում ավանդական ակտիվների դասերից դուրս: 

CB Insights հարթակի վերջին տվյալների համաձայն` համաշխարհային մասշտաբով այս տեսակի ներդրումները զգալի աճ են գրանցում։ Այսպիսով, 2022 թվականին կորպորատիվ վենչուրային կապիտալի (CVC) ֆինանսավորումը հասել է տպավորիչ ծավալի՝ 55,1 միլիարդ դոլարի, ինչն ընդգծում է համաշխարհային ասպարեզում դրանց կայուն աճն ու կարևորությունը: 

Այլընտրանքային ներդրումային հնարավորությունների մասին զրուցել ենք BDO Armenia-ի գործընկեր, խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանի հետ։ «Ֆոնդերը բաժանվում են մի քանի խմբի, ներառյալ անհատ ներդրողների, մասնավոր կապիտալի ֆոնդերի, ձևավորված վենչուրային ֆոնդերի: Այլընտրանքային ներդրումներն ապահովում են դիվերսիֆիկացում, պոտենցիալ ավելի բարձր եկամտաբերություն և ռիսկերի կառավարման առավելություններ»,- նշեց Ա. Շաղիկյանը։ 

BDO Armenia-ի մասնագետների տվյալով` 2023-ին մասնավոր կապիտալի կողմից կառավարվող ակտիվներն ամբողջ աշխարհում հասել են շուրջ 4,7 տրիլիոն, իսկ վենչուրային կապիտալի կառավարվող ակտիվները՝ 1,2 տրիլիոն դոլարի: 

Այլընտրանքային ակտիվներով զբաղվող մասնագետների համար գործող Preqin հարթակի տվյալով` 2023 թվականի վերջին մասնավոր սեփական կապիտալի կառավարվող ակտիվներն (AUM) ամբողջ աշխարհում հասել են մոտ 4,7 տրիլիոն դոլարի՝ 2022 թվականի 4,1 տրիլիոն դոլարի համեմատ։ 

Հատկանշական է, որ ընկերությունների վաղ փուլի գործարքները կազմում են CVC-ով ապահովված գործարքների 63%-ը, ինչը ցույց է տալիս, որ վենչուրային կապիտալի ուշադրության կենտրոնում են զարգացման և աճի բարձր ներուժ ունեցող վաղ փուլերում գտնվող ընկերությունները: Փաստացի, խոստումնալից ստարտափներում վաղ փուլի ներդրումները կորպորացիաների համար ռազմավարական նշանակություն ունեն։ 

Այլընտրանքային ներդրումները Հայաստանում

Չնայած համաշխարհային շուկայում թվերի աճին՝ Հայաստանում այլընտրանքային ներդրումների ծավալները զգալիորեն ցածր են․ 2022 թվականի տվյալներով` դրանք 18 անգամ քիչ են ավանդական ներդրումների համեմատ։ Այս տարբերությունն ընդգծում է երկրում այլընտրանքային ներդրումների մասին տեղեկացված լինելու և ոլորտի մասին գիտելիքը խորացնելու անհրաժեշտությունը: 

Այս համատեքստում աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային և խորհրդատվական ցանցերից մեկի՝ BDO-ի անդամ BDO Armenia-ն և ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող Orion Worldwide Innovations-ը նախաձեռնել են Power Consulting Days` մասնագիտական միջացառումների շարք, որի շնորհիվ բիզնեսը կստանա այլընտրանքային ներդրումների մասին անհրաժեշտ գիտելիք հայաստանյան և համաշխարհային առաջատար մասնագետներից։

«Տեղեկատվական խորհրդատվական օրերը նպատակ ունեն լուծել երկու խնդիր` տեղետկավության պակասը և խորհրդատվության հնարավորությունն այն կազմակերպությունների համար, որոնք արդեն իսկ որոշել են ներդրումներ կատարել։ Այս միջոցառումների շարքը նախատեսված է ոչ միայն որոշակի գիտելիք ունեցողների, այլ նաև այն մասնագետների համար, որոնք պատրաստ են 12 ամիսների ընթացքում ստանալ ներդրումների մասին գիտելիք և տեղեկատվություն Հայաստանից դուրս գործող և հայաստանյան փայլուն փորձագետներից։ Մասնակիցները հնարավորություն կունենան առանձին մոտենալ բազմաթիվ մասնագետների և տալ իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև անպայման կունեն հետադարձ կապ և ամփոփ նյութեր, որոնց շնորհիվ կկարողանան կառուցել իրենց գիտելիքի կապիտալը»,-  նշեց BDO Armenia-ի Գործընկեր, հարկային, միջազգային առևտրի և իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը, ում հետ նույնպես զրուցեցինք թեմայի վերաբերյալ։ 

Այլընտրանքային ներդրումների ռազմավարական նշանակությունը

Ինչու՞ են այլընտրանքային ներդրումները կարևոր Հայաստանի տնտեսության համար։ Առաջին հերթին դրանք նպաստում են ֆինանսական ներդրումների ներհոսքին դեպի տնտեսություն և ուղղորդվում են դեպի նորարարությունների ֆինանսավորումը։ 

Ավանդական բիզնես մոդելներն այլևս չեն կարող բավարար լինել արագ տեխնոլոգիական առաջընթացի և դինամիկ զարգացող շուկայի պայմաններում: Օրինակ, վենչուրային ֆոնդերի ներդրումները թույլ են տալիս ֆինանսական ներարկումներ կատարել նորարարական ստարտափներում՝ խթանելով տեխնոլոգիական առաջընթացը։ Բացի դրանից, վենչուրային կապիտալի էկոհամակարգ ունենալը հզոր ազդակ է համաշխարհային ներդրողներին և ցույց է տալիս, որ Հայաստանը բարենպաստ երկիր է ներդրումներ կատարելու համար։ 

«Անհրաժեշտ է Հայաստանը դիրքավորել և առաջ մղել ներդրումային տարածքում՝ ֆինանսական ծառայությունների և տեխնոլոգիաների առաջատար խաղացողների հետ համագործակցությամբ: Առանց աշխարհում այլընտրանքային ներդրումների մշակույթի ու ներկայության Հայաստանը չի կարողանա օգտագործել իր առկա ներուժը և երաշխավորել տնտեսական աճը»,- մեզ հետ զրույցում նշեց «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն, Covenant Venture Capital-ի վենչուրային գործընկեր Էմմա Առաքելյանը: 

Նրանց համոզմամբ, Հայաստանում այլընտրանքային ներդրումների աճը խթանելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բիզնեսին ավելի շատ մասնագիտական տեղեկություն և գիտելիք տրամադրել: 

Բացի ներդրումների մասին գիտելիքից, Power Consulting Days-ի մասնակիցները մանրամասն կծանոթանան տվյալ պահին տնտեսության ընթացիկ վիճակին, ներդրումների հետ առնչվող ՀՀ օրենսդրական դաշտին և վերջին փոփոխություններին։ Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter